Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.

«Ինչի՞ց եք էդքան վախենում». Լիլիթ Բլեյան

153
Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ., 22:30
«Ինչի՞ց եք էդքան վախենում». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի ամբողջ իշխանություն՝ իր ուժային կառույցներով, ձեռնասուն դատարաններով ու քարոզչական բանակով, ամենավայրի մեթոդներով հարձակվել է 18-ամյա տղայի վրա։
Ինչի՞ց եք էդքան վախենում, պարզ ասեք։
Էդքան վա՞տ են ձեր գործերը, որ եկեղեցում պատարագի պիտի ներխուժեք, մարդկանց սադրեք, որպեսզի վախի տեսարաններ ստեղծեք՝ իբր ձեր վարչապետին ինչ-որ բան է սպառնում, որ դրա շուրջ ստուգեք ոմանց հավատարմությունն ու քարոզչական բանակի ամրակազմությունը։
Ստուգեցիք, ոստիկանները հավատարիմ են, «թույլ օղակներին» գտաք հեռացրիք, ֆեյքերի ու նրանց մորաքույրերի սոցցանցային էջերն էլ օպերատիվ աշխատում են։ Եվրոպական իրավապաշտպան կառույցներն էլ խրոխտ լռում են, որ հանկարծ չդառնան հիբրիդային պատերազմի մաս։
Հետո՞։ Ֆյուրերը հիմա հանգի՞ստ է քնելու։
Արդեն մտածե՞լ է հաջորդ սադրանքը։
Զի՜գ»:

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան