«Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակելու սպառնալիքը կյանքի է կոչվել, և ամերիկյան 15 ռազմանավ անցել են հերթապահության։ Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր, և, որպես կանոն, այս հարցում Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը։ Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։ Ուշագրավ է, որ ըստ «BBC»-ի տարիներ առաջ ԱՄՆ-ի նավատորմը զորավարժության միջոցով խաղարկել է Իրանի ծովային շրջափակման սցենարը, ինչի արդյունքում պարզվել է, որ դա խիստ ռիսկային է և անարդյունավետ»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Իսրայելը կարող է Թուրքիային հայտարարել նոր հակառակորդ»․ Ֆիդան
6115:47
«Հունգարական դասերը»․ Արմեն Հովասափյան
6515:24
«Գիտակցաբա՞ր են գնացել Փաշինյանի քարոզարշավային ճաշին». Նարինե Կիրակոսյան
8915:06
«Չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ»․ Հռոմի պապ (տեսանյութ)
11214:56
«Իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է»․ Տիգրան Դումիկյան
6714:54
«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը կարող է երկարաձգվել 45-60 օրով»․ Ֆիդան (տեսանյութ)
12114:32
