Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.

«Հայաստանի ապագան ուղղակիորեն կախված է Իրանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից». Հրանտ Մելիք-Շահնազարյան

52
Երեկ, 23:00
«Հայաստանի ապագան ուղղակիորեն կախված է Իրանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրռումը. «Հայաստանի ապագան ուղղակիորեն կախված է Իրանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից։ Երկու հակամարտությունն էլ մեր հասարակությանը, ինչպես նաև քաղաքական դաշտին հետաքրքրում է այնքանով՝ որքանով։ Իշխանությանը ընդհանրապես չի հետաքրքրում։ Վերջիններս միայն մեկ խնդիր ունեն, որն էլ իդեալական լուծում են՝ Հայաստանը կտոր-կտոր ծախել ու այդպես երկարաձգել իրենց խղճուկ գոյությունը։

Մեր հանրությունը դա դեռևս հանդուրժում է։ Ակամայից է հանդուրժում։ Պատճառը պարզ է՝ հանրությունն ապակողմնորոշված է ու նաև հիասթափված։ Հետևաբար նաև՝ անտարբեր։ Եվ սա մեծ խնդիր է։

Քաղաքականությունը մեռած է Հայաստանում, և դա Նիկոլի իշխանության վերարտադրման կարևոր գործոններից է։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությունը ոչինչ չքննարկի։ Ո՛չ Իրանի մասին մտածի, ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ սեփական ճակատագրի։ Պերաշկի շոուներն այն մաքսիմումն են, որը պետք է «վայելի» մեր ժողովուրդը։ Նորից եմ կրկնում՝ միայն այդ դեպքում Նիկոլը կարող է պահի իր իշխանությունը։ Ու նաև այդ դեպքում կարող է տարատեսակ TRIPP-եր փաթաթի մեր պետության վզին։ Եվ դա մահացու վտանգ է»:

Վերլուծական. Հրանտ Մելիք-Շահնազարյան