Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.

«Դավիթին տեղափոխել են բանտ. վաղը սպասում ենք բոլորիդ Դատախազության մոտ». Սայիդա Պողոսյան

87
Այսօր, 22:18
«Դավիթին տեղափոխել են բանտ. վաղը սպասում ենք բոլորիդ Դատախազության մոտ». Սայիդա Պողոսյան

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում մեր մտահոգ քաղաքացիներին,
մայրիկներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Մինասյան եղբայրներին։
Առանձին շնորհակալություն մեր լրագրողներին՝
իրենց կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։
Քիչ առաջ տեղեկացա, որ Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են բանտ։
Ուշադրություն դարձրեք՝ քանի դեռ մենք կանգնած էինք դատախազության առջև, նրանք չհամարձակվեցին գնալ այդ քայլին։
Հենց վերադարձանք տուն՝ տեղափոխեցին։
Սա պատահականություն չէ։
Սա ապացույց է, որ մեր ներկայությունը զսպող ուժ է։
Ուստի՝
*Վաղն անպայման պետք է լինենք դատախազության առջև
*Եվ լինենք ավելի շատ, քան այսօր էինք
Նրանք ունեն մեր աջակցության կարիքը։
Եվ հիմա ամենակարևորը՝ չլռել և չնահանջել։
Ձեր ներկայությունը կարևոր է։
Մեր պայքարը՝ անհրաժեշտ։
Սպասում եմ բոլորիդ»։

Աղբյուրը`   Սայիդա Պողոսյան