Թրամփը հեռացրել է իր՝ Հիսուս Քրիստոսի կերպարով պատկերը
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ջնջել է իր՝ Հիսուս Քրիստոսի կերպարով՝ արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերը, հաղորդում է The Guardian-ը։ Ապրիլի 12-ին հրապարակված պատկերում Թրամփը պատկերված է տղամարդու հիվանդանոցային մահճակալի վրա հակված՝ շրջապատված զինվորով, բուժքրոջով և աղոթող կնոջով։ Լույս է ճառագում Թրամփի ափերից, որոնցից մեկը նա դնում է հիվանդի ճակատին։ Գրառումը քննադատության է արժանացել քրիստոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցների կողմից։ Թրամփը հետագայում հաստատել է, որ ինքն է հրապարակել քննադատություն առաջացրած պատկերը։ Սակայն նա ասել է, որ կարծում է, թե ինքը պատկերված է ոչ թե՝ որպես Քրիստոս, այլ՝ որպես Կարմիր խաչի բժիշկ։ «Միայն կեղծ լուրերը կարող էին նման մեկնաբանություն տալ [Քրիստոսի] մասին։ Ես հենց նոր լսեցի դրա մասին և ասացի. «Ինչպե՞ս են նրանք ընդհանրապես մտածել դա»։ Միտքն այն էր, որ ես՝ որպես բժիշկ, օգնում էի մարդկանց ապաքինվել», - ասել է Թրամփը։ Դոնալդ Թրամփի գրառումը հրապարակվել էր Զատիկից մեկ շաբաթ անց, որը կաթոլիկները նշում էին ապրիլի 5-ին, և ուղղափառ քրիստոնյաների համար՝ Զատկի առավոտյան։ Ավելին, հրապարակումը տեղի ունեցավ Թրամփի և Հռոմի պապ Լևոն XIV-ի հակամարտության ֆոնին։ Ապրիլի 13-ին նախագահը պապին անվանեց «թույլ՝ հանցագործության դեմ պայքարի հարցում» և «սարսափելի արտաքին քաղաքականության հարցում»։ Լևոն XIV-ը պատասխանել է, որ չի ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ և չի վախենում ԱՄՆ-ի նախագահական վարչակազմից։ Իր նախորդ ելույթներում Հռոմի պապը կոչ էր արել խաղաղության Մերձավոր Արևելքում, ինչպես նաև հարգել փախստականների, միգրանտների և բանտարկյալների իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը։ Նման ելույթներից մեկից հետո Միացյալ Նահանգներում պապական նվիրակը (դեսպանը) կանչվել էր Փենթագոն։ Այնտեղ, ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի՝ քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբին զայրույթ և վիրավորանք է հայտնել Հռոմի պապի կողմից Թրամփի քաղաքականության վրա ուղղված յուրաքանչյուր հարձակման կապակցությամբ։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18

