«Անիմաստ թեմաներով քննարկումների փոխարեն ճիշտ կլիներ կանխատեսել Ադրբեջան-Իրան հնարավոր զարգացումների հետևանքները». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկող տեղեկատվությունը, Բաքվի և Թեհրանի միմյանց ուղղված բացասական ոճով հռետորաբանությունը հիմք են տվել վերլուծական հետազոտական կենտրոններում կանխատեսել Ադրբեջանի ներգրավումը Իրանի դեմ պատերազմում: Եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ դա տեղի ունենա, հետևանքները Ադրբեջանի համար լինելու են ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ: Միջին տարբերակը քիչ հավանական է: Ծայրահեղ լավի դեպքում, եթե Իրանը պարտվի, որպես փոխհատուցում Ադրբեջանը կարող է միացնել Իրանի կազմում գտնվող սահմանակից երկու նահանգները՝ Որոնք նույնպես կրում են Ադրբեջան անվանումը և թյուրքախոս են: Ծայրահեղ վատի դեպքում հակաիրանական կոալիցիային չի հաջողվում հասնել անվերապահ կապիտուլյացիայի, իսլամական վարչակարգը և երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է: Այս դեպքում արդեն օրակարգի հարց է դառնում Բաքվում կառավարող վարչակարգի հեռացման և երկրի էներգառեսուրսների և էներգետիկ կապուղիների պատկանելիության ու վերահսկողության խնդիրը: Բացառված չեն տարածքային փոփոխություններ: Երևանում ծիծաղելի թեմաներով անիմաստ քննարկումների փոխարեն ճիշտ կլիներ կանխատեսել այս հնարավոր զարգացումների հետևանքները»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
6115:12
«Նախագծով առաջարկել եմ, որ թոշակառուները, եթե չունեն եկամտի այլ աղբյուր, չկարողանան խաղալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6414:36
«Աածշնիկ Ա.Հ-ն է. թե ինչ եղավ հետո, դիտեք տեսանյութում». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8714:30
«Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը». Լուսինե Մարտիրոսյան
7414:00
«Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է երիտասարդներին». Արման Թաթոյան
8413:54
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան
7413:48
