Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.

«Նպատակն է՝ խոչընդոտել ՀՀ ամենապահանջված փաստաբաններից մեկի մասնագիտական գործունեությանը». Էդմոն Մարուքյան

119
Երեկ, 17:48
«Նպատակն է՝ խոչընդոտել ՀՀ ամենապահանջված փաստաբաններից մեկի մասնագիտական գործունեությանը». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել է Հայաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Հակոբյանը։
Հակոբյանին ճանաչում եմ շատ վաղուց՝ դեռ այն ժամանակներից, երբ նա Վանաձորում աշխատում էր որպես քննիչ, իսկ ես զբաղվում էի փաստաբանական գործունեությամբ։ Եվ կարող եմ վստահ ասել, որ թե՛ քննիչ եղած ժամանակ, թե՛ հետագայում՝ որպես փաստաբան, Հակոբյանը իմ ճանաչած ամենապրոֆեսիոնալ, ամենաանբիծ, մաքուր և պատշաճ աշխատող իրավաբաններից է եղել։
Համոզված եմ, որ այն, ինչ այսօր արվում է Հակոբյանի նկատմամբ, ունի մեկ նպատակ՝ խոչընդոտել Հայաստանի ամենապահանջված փաստաբաններից մեկի մասնագիտական գործունեությանը և նրան հեռացնել իր պաշտպանության տակ գտնվող գործերից։
Միջազգային պրակտիկայում նման օրինաչափություն կա․ երկիրը բռնատիրական է դառնում նաև այն ժամանակ, երբ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց պաշտպանները նույնպես սկսում են թիրախավորվել և հետապնդվել։
Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան