Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.

Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը

143
Ուրբաթ, 06 մարտի, 2026 թ., 13:24
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին․ այս մասին հայտնել են իրավապահ համակարգում «Ֆակտոր»-ի աղբյուրները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գործը վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։

Նշենք, որ Ռուբեն Հակոբյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբանն է։