«Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել այդ մարդուն». արցախցիների ակցիան՝ Դատախազության դիմաց
![]() «Այսօրվա բողոքի ակցիան վերաբերում է վերջին օրերին սոցցանցերում տեղադրված տեսանյութի, որտեղ մի անձնավորություն վիրավորական, ցավալի խոսույթ է դրսևորում արցախահայության, առանձնապես՝ մեր մայրերի, քույրերի, կանանց նկատմամբ: Հասել ենք այն աստիճանի պառակտման, որ նմանատիպ պահվածքը եթե արմատախիլ չանենք հայ ազգի մեջ, խնդիր ենք ունենալու հետագայում ընդհանուր հայ ազգի պատկանելության վերաբերյալ»,- Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը: Նա ընդգծել է, որ Դատախազությունն ունի բոլոր հնարավորություները՝ այդ նման մարդկանց պատժի ենթարկելու, որպեսզի վաղը նմանատիպ պահվածքը չկրկնվի: «Սրա հետևում կան ինչ-որ ուժեր ու չեմ էլ բացառում, որ դա պետական մակարդակով է արվում: Դատախազությունից պահանջում ենք այդ մարդուն պատասխանատվության ենթարկել»,- հավելել է նա: Հիշեցնենք՝ օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մեծահասակ տղամարդը վիրավորում էր ացախցիներին՝ ասելով. «Ղարաբաղցին էլ հայ չի․ էն կինը, որ տեղաշոր է պառկել թուրքի հետ, թուրքի լամուկներ է ծնել, միլիոն տոկոսով: Տենց կին գոյություն չունի Ղարաբաղում, որ թուրքի հետ եղած չլինի»: |

«Պապիկյա′ն, քո ղեկավարը չի ծառայել բանակում, մերը ծառայել է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8900:36
Նեթանյահուն լքել է Մեռյալ ծովի համաժողովը՝ Թրամփի հետ շտապ հեռախոսազանգի պատճառով
10500:04
«Այս տարածաշրջանի բնիկ հայերը եղել են արցախցիները և կան սյունեցիները». Նարեկ Գալստյան
93Երեկ, 23:54
«300 հազար ադրբեջանցիների փոխարեն՝ 300 հազար նոր աշխատատեղ». Էդգար Ղազարյան
112Երեկ, 23:30
«Մի քիչ տղու պես պահի քեզ, էլի». Արման Թաթոյան (տեսանյութ)
119Երեկ, 23:12
«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին (տեսանյութ)
140Երեկ, 22:36
