Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին ներկայացնում ենք նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից։ Միաժամանակ, 2024 թվականի ընթացքում նա օտարել է Շենգավիթում գտնվող բնակարանը՝ այն վաճառելով 45,500,000 դրամով։ Տարեվերջին, ըստ հայտարարագրի, նրա սեփականության տակ մնացել է միայն ժառանգությամբ ստացված բնակարանի 4/9 բաժնեմասը։ Հայտարարագրված են երեք ավտոմեքենա՝ Բոլոր մեքենաները ձեռք են բերվել մինչև իշխանափոխությունը, ինչը արձանագրված է նաև նախորդ տարիների հայտարարագրերում։ Աննա Հակոբյանը հայտարարագրել է բաժնեմաս՝ 29/05/2009թ. ձեռք բերված, 25,000 դրամ արժեքով։ Այլ խոշոր ներդրումներ կամ արժեթղթեր հայտարարագրում նշված չեն։ Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին առկա է 49,350,000 դրամ փոխառություն, տրամադրված՝ Փոխառությունների տրամադրման պայմանները հայտարարագրում մանրամասն չեն ներկայացվում, սակայն գումարի չափը խոսում է էական ֆինանսական շրջանառության մասին։ 2024 թվականի ավարտին հայտարարագրված են հետևյալ դրամական միջոցները՝ Այսպիսով, միայն բանկային և կանխիկ միջոցների ընդհանուր ծավալը կազմում է տասնյակ միլիոնավոր դրամների համարժեք գումար։ 2024 թվականի ընթացքում հայտարարագրված եկամուտները ներառում են՝ Հայտարարագրում նշված ընդհանուր եկամուտը կազմել է 105,876,371 դրամ։ Տարեվերջին ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 44,415,000 դրամ՝ նշված որպես կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման նպատակով ներգրավված միջոց»։ |

«Վաղը նոր պատերազմ են հրահրելու․ այս կլոունադան ամեն բան ասում է»․ Նարինե Կիրակոսյան
4717:18
Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին՝ զերծ մնալ Իրան այցելելուց
9416:48
«Աղքատ լինելուն չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
6016:30
«Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից»․ Սամվել Ֆարմանյան
8816:12
«Հեքիաթներին չհավատաք»․ Արամ Մանուկյան
6216:00
«Եթե անձնական կյանքի թեման անթույլատրելի է, ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չենք տեսնում այլ դեպքերում»․ Արթուր Սուքոյան
9615:54
