Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.

«Եթե անձնական կյանքի թեման անթույլատրելի է, ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չենք տեսնում այլ դեպքերում»․ Արթուր Սուքոյան

90
Այսօր, 15:54
«Եթե անձնական կյանքի թեման անթույլատրելի է, ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չենք տեսնում այլ դեպքերում»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի «սկզբունքայնության» կամ ճղճիմության մասին։
Այսօր լրագրողները նրան հարց ուղղեցին Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր բաժանման մասին։ Նա կտրուկ արձագանքեց՝ «Եթե անձնական հարցեր պետք է քննարկեք որևէ անձի վերաբերյալ, ես գնամ»։
Ավելացրեց նաև՝ «Ամոթ է, կներեք, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ»։
Հարցը հետևյալն է․ եթե անձնական կյանքի թեման անթույլատրելի է, ապա ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չենք տեսնում այլ դեպքերում։
Ինչո՞ւ նույն տոնով և նույն կոշտությամբ իշխանության ներկայացուցիչները չեն արձագանքում, այլ հակառակը՝ նրանք են հրապարակային դաշտում քննարկում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կամ այլ հոգևորականների անձնական կյանքին վերաբերող հարցեր։
Այդ դեպքում «ամոթ» բառը չի հնչում։
Այդ դեպքում վրդովված չեն լքում հարթակները։
Այդ դեպքում սկզբունքայնությունը հանկարծ անհետանում է։
Խնդիրը լրագրողի հարցը չէ։
Խնդիրը Գևորգ Պապոյանի ճղճիմ, անսկզբունք և կեղծ լինելն է։ Եվ հենց այս որակներն են նրան ապահովում ՔՊ կուսակցության ներսում ունենալ բարձր վարկանիշ»:

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան