«Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից կամ սահմանում զոհեր չունենալու իրողությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում՝ չեն խոսում։ Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին սպանում։ Մահվան այս դեպքերը վկայում են, թե ինչպիսի մթնոլորտ է բանակում, ինչպիսին է վերահսկողությունը և պատասխանատվությունը զինվորի կյանքի նկատմամբ։ Ոչ մի բացատրություն ընտանիքիներին, թե ինչու են նրանց որդիները կյանքից զրկվում։ Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն ու ասելն է․ «Կարգապահության բարձրացման ուղղությամբ էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում և ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ»։ Իսկ շոշափելի արդյունքներն, ըստ Պապիկյանի, 2025-ին գրանցված 34 մահվան դեպքն է։ Հիմա 2026թ-ն է և սկսում ենք զինծառայողների մահվան դեպքերը հաշվել զրոյից»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Ընդիիմությունն այս ցայտնոտը պետք է օգտագործի արդյունավետ»․ Մարգարիտ Եսայան
3910:30
««Վեոլիա Ջրի» քայլը ընտրություններից առաջ աշխատելու էր բացառապես կառավարության դեմ». Թաթուլ Հակոբյան
3510:24
«Այսուհետև եկեղեցու հետ բազառները ինքն է «տեղը գցելու»»․ Արեգ Սավգուլյան
4210:06
«Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»․ Արսեն Բաբայան
4509:48
Այսօր ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում
4709:42
Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով (լուսանկար)
7907:18
