«Թրամփին ներկայացվել է Իրանի դեմ գործողությունների տարբերակների վերաբերյալ զեկույցը»․ #ABC
![]() Փենթագոնի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել իր զեկույցը Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակների մասին, հաղորդում է ABC-ն՝ հղում կատարելով անանուն աղբյուրին: Քննարկմանը ծանոթ մեկ այլ աղբյուրի խոսքով՝ հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։ Զինվորականների հետ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունների օրը: Աղբյուրների համաձայն, տարբերակների թվում է Իրանի բալիստիկ հրթիռների արձակման կայանների և միջուկային օբյեկտների վրա սահմանափակ հարված հասցնելը՝ Թեհրանին ստիպելու կատարել Թրամփի պահանջները։ Դիտարկվում է նաև խոշոր գործողություն, որը նպատակ ունի հարվածել մեծ թվով թիրախների երկար ժամանակահատվածում։ Մեկ այլ տարբերակ է, Իրանին հարվածներ հասցնելու գործում առաջատար դերը Իսրայելին հանձնելը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երեկ կայացած բանակցություններից հետո հայտարարել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել: Պատվիրակությունները տեխնիկական խորհրդակցություններ կսկսեն Վիեննայում երկուշաբթի՝ մարտի 2-ին, դրանք կանցկացվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
