«Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է արել աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը»․ #NYT
![]() Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կոչ է արել Երուսաղեմում գտնվող դեսպանատան աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը՝ ելնելով անվտանգության հետ կապված մտահոգություններից, գրում է New York Times-ը։ Աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակում Հաքաբին գրել է, որ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ, «պետք է դա անեն այսօր» և խորհուրդ է տվել նրանց հնարավորինս շուտ ամրագրել թռիչքների տոմսերը: Դեսպանատունն անցել է «թույլատրված ելքի» ռեժիմի, ինչը թույլ է տալիս երկրորդական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին լքել երկիրը պետական միջոցների հաշվին, գրել է նա՝ հավելելով, որ այդ որոշումն ընդունվել է «նախազգուշական նկատառումներից ելնելով»՝ Պետդեպարտամենտի հետ խորհրդակցելուց հետո: «Խուճապի մատնվելու կարիք չկա»,- նշել է Հաքաբին՝ շարունակելով, որ կարևոր է մեկնել «որքան հնարավոր է շուտ»: Այս նախազգուշացումը հնչում է ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարված հասցնելու շուրջ աճող լարվածության ֆոնին: Եթե ռազմական գործողություններ սկսվեն, Իսրայելը կարող է բախվել Իրանի կողմից հակահարվածի: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
