Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից և չայցելել այդ երկիր
![]() Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ արդեն երկրում գտնվողներին՝ հնարավորինս շուտ լքել այն, հաղորդել է The Global Times-ը։ «Հաշվի առնելով Իրանում տիրող անվտանգության իրավիճակը, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը և Իրանում Չինաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունները հիշեցնում են չինացի քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց», - հրատարակությունը մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի վարչության հայտարարությունից մի հատված։ Այնտեղ նշվում է, որ «Իրանում արդեն գտնվող Չինաստանի քաղաքացիները պետք է ուժեղացնեն անվտանգության միջոցառումները և հնարավորինս շուտ լքեն երկիրը»։ «Իրանում և հարևան երկրներում Չինաստանի դեսպանատունը և հյուպատոսությունները անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Չինաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել առևտրային չվերթներով կամ ցամաքային ճանապարհներով», - ասվում է հրատարակության մեջ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
