ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ի՝ կենսաթոշակային տարիքի հասած պատգամավորները ներկուսակցական ընտրություններից և նախընտրական ցուցակում ոչ առաջատար տեղ գրավելուց հետո լրջորեն հետաքրքրվում են, թե խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ինչքան պատգամավորական թոշակ են ստանալու։ Նրանցից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում չթաքցրեց, որ ակնկալում է պատգամավորի աշխատավարձին գրեթե հավասար թոշակ ստանալ։ «Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»,- բացատրում էր նա և կարծում էր, որ պետք է օրենքում փոփոխություն կատարել ու բարձրացնել թոշակները․ ոչինչ չանող մի նախարար 7-8 միլիոն դրամ պարգևավճար կստանա, նախկին պատգամավորները գոնե մի 500-600 հազար դրամ թոշակ չե՞ն ստանա՝ հարցնում էր նա։ Մենք պարզեցինք, որ պատգամավորական թոշակ ստանում են կենսաթոշակային տարիքում գտնվող այն նախկին պատգամավորները, որոնք մեկ ամբողջական ժամկետ պատգամավոր են եղել, դիցուք՝ նախորդ գումարման խորհրդարանը չավարտեց լիազորությունները՝ 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ եղան, և այդ գումարման պատգամավորները պատգամավորության թոշակից զրկվեցին։ Եթե այս խորհրդարանը մինչև նոր ընտրությունները չլուծարվի, ապա ներկայիս թոշակառու պատգամավորների բախտը կբերի, նրանք իրենց պատգամավորական աշխատավարձի 75 տոկոսի չափով, այսինքն՝ մոտ 400 հազար դրամի չափ ամսական թոշակ կստանան»։ |

«Վաղը նոր պատերազմ են հրահրելու․ այս կլոունադան ամեն բան ասում է»․ Նարինե Կիրակոսյան
4717:18
Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին՝ զերծ մնալ Իրան այցելելուց
9416:48
«Աղքատ լինելուն չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
6016:30
«Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից»․ Սամվել Ֆարմանյան
8816:12
«Հեքիաթներին չհավատաք»․ Արամ Մանուկյան
6216:00
«Եթե անձնական կյանքի թեման անթույլատրելի է, ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չենք տեսնում այլ դեպքերում»․ Արթուր Սուքոյան
9615:54
