«Ինչում էին մեղադրում «նախկիններին» և ինչպիսին դարձան «ներկաները»․ Արթուր Խաչիկյան
68
Այսօր, 01:06
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զրույց հայելու հետ. ինչում էին մեղադրում «նախկիններին» և ինչպիսին դարձան «ներկաները»․ Մեղադրում էին, թե «նախկին» են։ Իրենք էլ դարձան նախկին՝ արդեն 8 տարի է իշխանության են։ Բայց նախկինները պահեցին Հայաստանն ու Արցախը, պահեցին մեր արժանապատվությունը, իսկ սրանք ամեն ինչ կորցրին։ Մեղադրում էին, թե «օլիգարխ» են։ Ու իրենք էլ վերածվեցին օլիգարխների։ Հին օլիգարխներին էլ պահեցին, իրենք էլ նորը դարձան՝ իրենց եղբայրներով, ծնողներով, կանանցով, ընկերներով և այլն։ Մեղադրում էին, թե «թալանում են»։ Ու պետական բյուջեն վերածեցին իրենց անձնական դրամարկղի։ Թալանին նոր անուն տվեցին՝ «պարգևավճարներ»։ Միաժամանակ էլ 7 միլիարդի պարտք կուտակեցին, որը վճարելու են մեր երեխաներն ու թոռները։ Մեղադրում էին, թե «Հայաստանը վերածել են ընտանեկան բիզնեսի»։ Ու հենց իրենք սկսեցին մրցույթներն (տենդերներն) ու բիզնեսները բաժանել իրենց ազգականներին։ Իսկ այնտեղից փողերը հոսեցին իրենց խմբավորման բյուջե։ Մեղադրում էին, թե «չափազանց ռուսամետ» են։ Եթե նախկինում մեր ղեկավարները Հաղթանակի շքերթի ժամանակ նստած էին Կարմիր հրապարակում և Ռուսաստանի հետ խոսում էին փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա, ապա սրանք մեզ է՛լ ավելի մեծ կախվածության մեջ գցեցին Ռուսաստանից։ Հիմա ամեն անգամ Մոսկվա մեկնելիս իրենց գործընկերներին նայում են գորգի վրա կեղտոտած լակոտի աչքերով։ Օլիգարխներն ու թալանչիները դո՛ւք եք։ Նախկինները դո՛ւք եք։ Բայց նախկինները մի բան չէին կարողանում՝ այսպես ստել։ Այսպես խաբել սեփական ժողովրդին՝ իշխանության գալու համար։ Իսկ հետո ցույց տալ իրական դեմքն ու ամեն ինչ ձախողել»։