Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստ բժիշկներ, որոնք պահանջում էին խորհրդարանական լսումներ անցկացնել Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման թեմայով։ Նրանց համոզմամբ՝ ծրագիրը բժշկական հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց առ այսօր հստակ պատասխաններ չեն տրվել։ Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մշակման վրա տարիներ շարունակ աշխատել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Ինչպես հայտնի է, ծրագրի նախնական փուլերում արձանագրված մի շարք խնդիրներ և ոլորտի դժգոհությունները փաստացի ձախողել են դրա արդյունավետ մեկնարկը։ Նախարար Անահիտ Ավանեսյանն ստիպված է եղել ամբողջությամբ իր վրա վերցնել ծրագրի ներդրման քաղաքական պատասխանատվությունը և գործընթացը առաջ տանել արդեն սեփական վերահսկողությամբ։ Միևնույն ժամանակ, նախարարությունում շրջանառվում են խոսակցություններ, թե Լենա Նանուշյանը շարունակում է պահպանել սերտ հարաբերություններ նախկին առողջապահության նախարար, ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Մարդ, ով եղել է այսօրվա նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարը»։ |

«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
15015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
18113.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
77013.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
52512.08.2026, 23:18
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննադատում է պատվաստումների վերաբերյալ Թրամփի նոր քաղաքականությունը
68712.08.2026, 20:09
Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ «Ժողովուրդ»
14311.08.2026, 09:00
