Արամ Սարգսյանը՝ կաթողիկոսի աջը համբուրելու ու Փաշինյանի հետ հարաբերությունների մասին
![]() Հունվարին համացանցում քննարկումների թեմա էր դարձել, երբ Արամ Սարգսյանը հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, մոտեցել էր Գարեգին Երկրորդին ու խոնարհվելով՝ համբուրել նրա աջը: Սա այն դեպքում, երբ դրանից մոտ երկու ամիս առաջ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի էր մասնակցել: «Շանթ»-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վեհափառի աջը համբուրելուց հետո լարվել են իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, Սարգսյանն ասել է. «Ընդհանրապես լարվածություն չկա. նորմալ, սովորական կապ է: Փաշինյանի հետ 2-3 կապ եմ ունեցել ու այն եղել է նորմալ՝ զրույցներով, կարծիքների, տեսակետների փոխանակմամբ: Որևէ նման խնդիր չկա ու չի կարող լինել: Ինչ վերաբերում է Վեհափառի աջը համբուրելուն, անկեղծ կասեմ. ինձ ՀՀ հիմն էլ դուր չի գալիս՝ ո՛չ բառերը, ո՛չ երաժշտությունը, բայց երբ այն հնչում է, ես ոտքի եմ կանգնում, զգաստանում եմ: Կան բաներ, որ վերաբերվում են ՀՀ ինստիտուտներին, որին պետք է վերաբերվել հարգանքով: Ես փորձել եմ հարգանքով վերաբերվել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»: Նրա խոսքով՝ եթե որևէ հոգևորական ավտոմեքենայի տակ մարդ է գցում, պետք է դատվի բոլորի պես, եթե կոչ է անում ռազմական հեղաշրջման, պետք է դատվի, բայց եթե որևէ հոգևորական կուսակրոնության ուխտը չի պահում, դա ՀՀ ՔՕ-ով չի դատապարտվում ու պետությունը չի կարող միջամտել. խնդիրը պետք է լուծեն հոգևորականները՝ ներքին խոհանոցում: «Խնդրի լուծման առումով ՀԱՍԵ-ն բաժանվել է երկու մասին՝ մի մասը միավորվել է վարչապետի շուրջ, համարում է, որ եկեղեցու վերնախավը խախտել է երդումն ու ինչ-ինչ տեղերում նաև քրեական հանցագործութուններ է անում: Մյուս մասը համախմբվել է Վեհափառի շուրջ՝ չեն մկրտում ՔՊ-ականների երեխաներին»,- ասել է Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով խնդրի լուծման իր տարբերակը. «Վեհափառի թիվ մեկ պարտականությունը ՀԱՍԵ-ն ամբողջական ու հաշտ պահելն է ու ինքն իր հրաժարականով կարող է այդ խնդիրը լուծել»: |

«Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան»․ Ժապարով
2012:33
«Անցել են ժամանակները, երբ ժեկի թղթով կարող էիր նախագահի թեկնածու դառնալ». Արթուր Հովհաննիսյան
2412:18
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:00
«Թրամփը Նեթանյահուին ասել է, որ կաջակցի Իրանի բալիստիկ կայանների դեմ հարվածներին»․ #CBS
11810:01
««Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը». Գոհար Մելոյան
7309:42
ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է Էփշտեյնի գործով նյութերում հիշատակված 300 ազդեցիկ անձանց ցուցակը
11609:38
