Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Ավինյանենց առանձնատան փողոցի ասֆալտն աղը չի «ուտում»»․ Գրիգոր Իսկանդարյան

62
Այսօր, 10:18
«Ավինյանենց առանձնատան փողոցի ասֆալտն աղը չի «ուտում»»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանի փոքրամասնության իշխանության ցանած աղը, փաստորեն, խելք էլ ունի․ կարողանում է տարբերել, թե որտեղ փոս պիտի առաջացնի, որտեղ՝ ո՛չ։ Օրինակ, Նորք-Մարաշում գտնող Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող առանձնատուն տանող ճանապարհի ասֆալտի վրա փոս չկա, իսկ այ դրանից հետո փոսերի երկար շարք է սկսվում։
Ավինյանն ասում էր, թե ասֆալտի փոսերն առատ ցանված աղի հետևանք են։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ Ավինյանենց առանձնատան դիմաց ա՞ղ չեն ցանել, թե՞ ձյուն չի եկել։
Կամ եթե ինչ-որ մի հրաշքով աղը որոշել է այդ հատվածի ասֆալտը «չուտել», բա մյուս բնակիչների մասին էլ մտածեք, ճանապարհի շարունակությունն էլ փոսալցրեք։ Հա, բայց զգույշ կլինեք, որ այս դեպքում էլ անձրևի ջուրը չլվանա ու տանի էդ ասֆալտը»։