Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Վատ փոսալցումը մեզ վրա էլի լավ ասֆալտի գին են հաշվելու». Հրաչյա Խաչատրյան

45
Այսօր, 03:18
«Վատ փոսալցումը մեզ վրա էլի լավ ասֆալտի գին են հաշվելու». Հրաչյա Խաչատրյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի հարկատուներ:
Ուրեմն՝ հիմա ինչ են անում:
Մեր հարկերից լավ ասֆալտի փողով վատ ասֆալտ են փռել:
Ձյունը եկել, մաքրել ա: Որ մեր տված փողով լավ ասֆալտը փռեին, ձյունը չէր տանի:
Աղմուկից խուսափելու համար շտապում են էդ փոսերը լցնել, չնայած որ եղանակը հարմար չի:
Ինտուիցիաս ինձ հուշում ա, որ էդ՝ ընդամենը վրեքը խոսակցություն չգալու համար վատ փոսալցումը մեզ վրա էլի լավ ասֆալտի գին են հաշվելու:
Ու սենց ամեն ձյուն ու անձրեւ գալուց»:

Աղբյուրը`   Հրաչյա Խաչատրյան