Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ.

«Կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից». Ժաննա Ալեքսանյան

54
Այսօր, 22:00
«Կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ալեն Սիմոնյանի հայտարարությունը «մի 4-5 բարձրաստիճան հոգեւորականների» մանկապղծության մասին սովորական սուտ չէ, սա զազրելի մեղադրանք է, կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից և այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեզ վրա։ Ամբողջ օրն ուզում ես ազատվել այդ կեղտից, չես կարողանում, կեղտի շերտը շատ հաստ է։ Ինչ հիմքով է ասում, ում է նման մեղադրանք առաջադրված։ Ոչ մեկին։ Նպատակն է ամեն գնով անարգել եկեղեցուն և հոգևորականներին։ Օրենսդիր մարմնի ղեկավարն այն մարդն է, որը թքել էր քաղաքացու վրա և գլխավոր դատախազը հանցակազմ չէր տեսել այդ արարքում, իսկ հիմա կտեսնի՞: Գլխավոր դատախազը պարտավոր է արձագանքել այս անբարո զրպարտչական հայտարարությանը»։

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան