Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ.

«Կրթությունը կտրված է աշխատաշուկայից, որովհետև չկա քաղաքական կամք». Հենրիխ Դանիելյան

52
Այսօր, 22:06
«Կրթությունը կտրված է աշխատաշուկայից, որովհետև չկա քաղաքական կամք». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով կրթությանն ու դրա հնարավորություններին: Նա նշել է. «Կրթությունը կտրված է աշխատաշուկայից, որովհետև չկա քաղաքական կամք:

Այսօր Հայաստանի երիտասարդներն ու ուսանողները կանգնած են պարզ իրականության առաջ. պետությունը բավարար և պատշաճ միջոցներ չի տրամադրում նրանց զարգացման համար: Կրթական ծրագրերը հաճախ չեն ուղեկցվում կիրառական հմտություններով, պետական աջակցությւոնը սահմանափակ է, ուսանողական վարկերի, կրթաթոշակների և նորարարական նախաձեռնությունների ծավալը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Եթե մենք ցանկանում են մրցունակ տնտեսություն, ապա պետք է ներդրում անենք երիտասարդների մեջ ոչ թե հայտարարությւոնների մակարդակով, այլ կոնկրետ ծրագրերով: Պետք է ընդլայնել կրթաթոշակային ֆոնդերը, ստեղծել պարտադիր պրակտիկայի պետական և նաև մասնավոր մեղանիզմներ»:

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան