«Երբ այստեղ կտեսնեք ադրբեջանական բնակչություն, ամենատարակուսածը կլինեն արցախցիները». Արգիշտի Կիվիրյան
![]() Ալիեւը իր վերջին հարցազրույցում ասում ա այն, ինչը խնդրով զբաղվողներին իր սկզբանե հայտնի էր։ Որ հա բանագնացներ ա ուղարկել Արցախ՝ առաջարկելով հայկական բնակչությանը մնալ՝ ադրբեջանական անձնագիր վերցնելու պարագայում։ Դե, ինչպես հայտնի ա, հայությունը դա մերժեց։ Հիմա ասում ա, որ Արցախի հայկական բնակչությունը կարող ա վերադառնալ, եթե նման իրավունք տրվի նաեւ Հայաստանում նախկինում բնակվող ադրբեջանցիներին։ Իմանալով հայությանը, վստահ եմ, որ սա էլ վերջնականապես կմերժվի այն մանկամիտ պատճառաբանությամբ, որ ավելի լավ ա հայերը թող չվերադառնան Արցախ, բայց ադրբեջանցիներն էլ չգան Հայաստան։ Ուղղակի այս ինֆանտիլ մանկամիտները չեն հասկանում, որ այս առաջարկի մերժումը չի հանգեցնելու ադրբեջանցիների՝ իրենց վերադարձի պահանջից հրաժարման։ Դրանից հետո ուղղակի կդրվի ադրբեջանցիների վերադարձի պահանջ, առանց հայերի վերադառնալ կամ չվերադառնալու հարցի քննարկման։ Ու իրենք շատ հանգիստ կհասնեն դրան, իսկ թե ոնց, ժամանակին մի քանի անգամ ես դա բացատրել եմ։ Իսկ մի որոշ ժամանակ անց, երբ այստեղ կտեսնեք ադրբեջանական բնակչություն, ամենատարակուսածը կլինեն արցախցիները, որոնք այդպես էլ չեն կարողանան հասկանալ, թե հանուն ինչի իրենք լքեցին իրենց բնակավայրերը՝ չփորձելով 2020 թվականի պարտությունից հետո լեզու գտնել Ալիեւի ուղարկած բանագնացների հետ... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Կտրիճ Ներսիսյանը պետական անվտանգության խնդիր է ներկայացնում». Արթուր Հովհաննիսյան
2111:54
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը
4411:42
«Արդյոք անհարմար չեք զգում, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում». լրագրողը՝ ՔՊ-ականներին
3111:36
Իտալիայում փլուզվել է «Սիրահարների կամարը» (տեսանյութ)
9511:25
Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4011:12
«Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը»․ Աննա Հակոբյան
5810:48
