Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Մեղրիից հասել եմ Երևան. միակ քանդված ճանապարհները Երևանում էին». Դանիել Իոաննիսյան

61
Այսօր, 10:54
«Մեղրիից հասել եմ Երևան. միակ քանդված ճանապարհները Երևանում էին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեղրիից եկել՝ հասել եմ Երևան։ Մի 400 կմ։ Գիտե՞ք՝ որտեղ էին ամենաքանդված ճանապարհները։
Չէ, ավելի ճիշտ պետք է ասել. գիտե՞ք՝ որտեղ էին միակ քանդված ճանապարհները։
Դե իհարկե՝ Երևանում։
Եվ ինձ բոլորովին մեկ է, թե ինչու է այդպես։ Մարզերի ճանապարհներն ավելի վատ եղանակ էլ են տեսել, աղ ու ավազով ավելի ագրեսիվ մշակում էլ են տեսել։
Ու արդեն զզվացրել են Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ իր «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ով, որ պիտի աներ փոսալցումը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, որ պետք է տեր կանգներ փոսալցմանը։ Բոլորդ էլ մեղավոր եք»: