Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվար-փետրվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ -Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: -Վահան Սարգսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: -Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից: -Միլենա Մանուկյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին: -Գոհար Արասխանյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին: -Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Մարիա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: -Անահիտ Բաղդասարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Արսեն Թումանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Նարեկ Մենդիկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: -Նորայր Այվազյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: -Վազգեն Մկրտչյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Շիրակի մարզի դատախազության դատախազ Թամարա Դավթյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Արտավազդ Ասատրյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Գրիգոր Մանուչարյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Տաթևիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Կնյազ Կնյազյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Հենրիկ Անտոնյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Կարոլինա Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին: -Ֆրիդա Այվազյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Տիգրան Բադալյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Հայկ Սարգսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին: -Լոռու մարզի դատախազության դատախազ Ռիմա Ասոյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Գրիգոր Ալեքսանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Նորայր Շահինյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Սամվել Կարապետյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Մերի Երիցյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Տաթևիկ Ավագյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Արարատի մարզի դատախազի տեղակալ Հայկազ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: -Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ Վահագն Աղասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Արտաշես Մաիլյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: -Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Պարգևներ են հանձնվել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
5917:06
Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
9510:24
Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական վարույթի մասին
135Երեկ, 13:24
Դավիթ Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները
16423.06.2026, 18:30
Քննչական կոմիտեն՝ Իշխան Սաղաթելյանին առնչվող քրեական վարույթի մասին
16123.06.2026, 15:30
ՄԻՊ-ն արձագանքել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին
14823.06.2026, 14:06
