Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ.

«Խորհուրդ եմ տալիս՝ չքննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները»․ Տիգրան Քոչարյան

74
Այսօր, 16:00
«Խորհուրդ եմ տալիս՝ չքննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհուրդ եմ տալիս ընդդիմադիր գործընկերներիս ուղղակի չքննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները՝ Օվերտոնի պատուհանի բռնակ չդառնալու համար։
Հարցը իրավա/քրեական տիրույթում է և պետք է լուծվի այնտեղ։
Մայր Աթոռը համապատասխան/անհամապատասխան իրավաբաններ ունի, հենց իրենք էլ պետք է դրանով արդեն զբաղված լինեին»։

Հիշեցնենք՝ «Дождь»-ի եթերում Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել էր. «Ասենք, որ որևէ երկրում, եթե պարզվի, որ x անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, եթե իրավապահ մարմինները արձագանքեն դրան կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը կամ նման մի բան, դա հարձակում կլինի՞ եկեղեցու վրա: Չի կարելի թաքնվել այս սև սքեմի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է և կարելի է անել այն, ինչ ուզում ես, և երբ գան քո հետևից, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»:

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան