«Հաղորդագություն է ուղարկել հորը՝ «գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ ման չգաք»». մանրամասներ` 15-ամյա աղջկա դեպքից
![]() Նախօրեին հայտնել էինք Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգված ազգությամբ եզդի 15-ամյա աղջկա մասին: Համագյուղացիների խոսքով՝ նա դպրոցից դուրս է եկել ու սիրած տղայի հետ գնացել անհայտ ուղղությամբ: «Տասներրորդ դասարանի աշակերտուհի է, դասերին մասնակցել է մինչև վերջին ժամը, հետո դուրս է եկել, որ պիտի տուն գնա: Ավելի ուշ լսեցինք, որ տուն չի գնացել, հաղորդագություն է ուղարկել հորը՝ «գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ ման չգաք, ապահով ձեռքերում եմ»... Հետո հարազատները եկան դպրոց, հարցուփորձ էին անում... Մեր ուսուցիչները, ովքեր դասի վերջում գնում էին տուն, տեսել են աղջկան, ասում էին՝ վերուվար էր անում, ինչ-որ մեկին էր սպասում: Ծնողներին ուղարկած հաղորդագրությունը փաստում է, որ սա կազմակերպված միջոցառում է եղել»,- «Նյուզ»-ի եթերում նշել է դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ խոսել է աղջկա ծնողների հետ, վերջիններս ասել են՝ երեխային հետ են բերելու: |

«Կտրիճ Ներսիսյանը պետական անվտանգության խնդիր է ներկայացնում». Արթուր Հովհաննիսյան
2111:54
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը
4411:42
«Արդյոք անհարմար չեք զգում, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում». լրագրողը՝ ՔՊ-ականներին
3111:36
Իտալիայում փլուզվել է «Սիրահարների կամարը» (տեսանյութ)
9511:25
Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4011:12
«Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը»․ Աննա Հակոբյան
5810:48
