Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ.

Նաթան Սրբազանն ասաց, որ Վեհափառին հարցաքննության չեն կանչել, իրենք են եկել

56
Այսօր, 13:42
Նաթան Սրբազանն ասաց, որ Վեհափառին հարցաքննության չեն կանչել, իրենք են եկել

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Եպիսկոպոսաց ժողովը վաղն է մեկնարկելու, հարցին՝ հեռավար մասնակցության մասին որոշում կա՞, թե՞ ոչ, ասաց՝ ոչ: Մյուս հարցին՝ ՀՀ-ից միաբաններ մեկնե՞լ են, նշեց՝ այո: «Երեկ բացատրեցի, որ Եպիսկոպոսաց ժողովին Վեհափառի բացակայության պատճառով, կարգավիճակը փոխվում է Եպիսկոպոսական հավաքի: Հավաքը քննարկումներ, խորհրդակցություններ է անում ու կարող է իր եզրակացությունները բերել Մայր Աթոռ»,- հավելեց հոգևորականը: Նա նշեց, որ կաթողիկոսին հարցաքննության չեն կանչել, իրենք են եկել:

Ճեպազրույց՝ Մայր Աթոռի բակում