Հունգարիան և ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում գործակցության համաձայնագիր են ստորագրել
![]() Հունգարիան և ԱՄՆ-ն քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։ Միջկառավարական համաձայնագիրը երկու երկրների միջև ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ավելի բարձր մակարդակի է հասցնում և դրա համար քաղաքական հիմք է ստեղծում: Այն պետք է ծառայի այդ հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագրի իրականացմանը, որը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Վաշինգթոն կատարած այցի ժամանակ։ Նախատեսվում է, որ Հունգարիան, բացի ռուսական վառելիքից, Westinghouse-ից կգնի ամերիկյան միջուկային վառելիք Պակշի ատոմակայանի համար։ Մատակարարումների արժեքը, որը կարող է սկսվել երեք-չորս տարի հետո, կկազմի մոտավորապես 114 միլիոն դոլար։ Համաձայնագրով՝ կողմերը նաև նախատեսում են Հունգարիայում ստեղծել միջազգային կենտրոն՝ ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր մոդուլային ռեակտորների արտադրության համար։ Հունգարիայի կառավարությունը պատրաստ է աջակցել մինչև 20 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 10 փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
