«Եթե սեփականատերերի հետ համաձայնություն չլինի, ՀԷՑ-ը կարող է հանրային գերակա շահ ճանաչվել»․ Մեսրոպ Մեսրոպյան
![]() «Այս փուլում, երբ մենք դադարեցրել ենք ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան, հաջորդ փուլով՝ երեքամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի սեփականության իրավունքի օտարման գործընթաց սկսի և դրա շրջանակներում պետք է գին առաջարկի նախկին սեփականատերերին և եթե կգան համաձայնության՝ շատ բարի, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան գումարը։ Եթե չի լինի համաձայնություն, դրանից հետո հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով կշարունակվի ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի օտարման իրավունքի փոխանցման հարցը»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պետությունը պատրաստվում է գերակա շահի հիմքով վերցնել ՀԷՑ-ի սեփականության իրավունքը։ «Այս պահին դեռ չենք կարող ասել՝ ինչպիսին կլինեն ելքերը, որովհետև այդ առաջարկությունը որպես այդպիսին դեռ չի եղել, դեռ ժամանակ կա»,- հավելեց Մեսրոպյանը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
