Ձերբակալվել է օտարերկրացի տղամարդը, ով Երևանում առևանգել էր դստերը ու սպառնացել սպանել
![]() Փետրվարի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Օտարերկրացի մի կին ահազանգել է, թե իր ընկերուհու հայրը եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Պարզվել է ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը, ոստիկանության ծառայողները մեկնել են առևտրի կենտրոն, որտեղ հանդիպել են երիտասարդ կնոջը, ով հաստատել է, որ հայրը սպառնացել է սպանել իրեն։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդն այդ պահին գտնվում է Երևանի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում հայտնաբերվել, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ |

«Արցախի տարածքը պետք էին Իրանի դեմ գործողությունների համար». Արամ Գևորգյան
1511:18
«Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում». Ռոբերտ Քոչարյան
6410:54
«Մեծ և ամենակուլ պատերազմը Հայաստանի դռանն է». Հայկ Մարտիրոսյան
8410:24
Քուվեյթի մայրաքաղաքում իրանական հարվածից հետո երկնաքեր է բռնկվել (տեսանյութ)
8810:21
Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի տարբեր շրջաններում գտնվող երեք նավթահանքերի վրա (տեսանյութ)
11410:09
«Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին». Գարեգին Բ
8509:48
