«ԹՐԻՓՓ-ը զարգացնելու է Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը». Նիկոլ Փաշինյան
![]() «Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակության քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին: Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացներն ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մասնրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին: Այս առիթով վերահաստատել եմ նաև հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ-ի Կառավարության խաղաղաղարար առաքելությունը: Իսկ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության նախագծի» հետևողական իրագործման կարևորությունը համաձայն սույն թվականի հունվարի 13-ի Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի միջև ստորագրված ԹՐԻՓՓ ծրագրի իրագործման շրջանակի: Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից, ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն՝ զարգացնելու Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը»: |

«Ժամանակն է Լուսին լայնածավալ վերադարձի». Իլոն Մասկ
6800:06
Հայտնի է Վենսի՝ Երևան և Բաքու այցի ժամանակացույցը
51Երեկ, 23:48
Վենսի այցի ընթացքում Երևանում հավաք կկազմակերպվի գերիների ազատ արձակման պահանջով
83Երեկ, 22:36
«Նույն երկրում առաջարկում են, որ 16 տարեկանը մասնակցի ընտրություններին, բայց զրկվի սոցցանցեր մուտքից». Գոռ Մադոյան
82Երեկ, 22:24
Վաշինգթոնը և Կիևը քննարկել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ժամանակացույցը. #Reuters
138Երեկ, 21:18
«Անիմաստ վատնած միջոցներ». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
115Երեկ, 20:48
