Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել Վենսին
![]() Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջ.Դ. Վենսին։ Նամակում նշվում է․ «Արևմտյան ադրբեջանցիները տարածքային պահանջներ չեն ներկայացնում: Նրանց նպատակն է ոչ թե սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, այլ խաղաղության և արժանապատվության պայմաններում իրացնել մարդու՝ հայրենի վայրեր վերադառնալու հիմնարար իրավունքը։ Մենք կանգնած ենք պատմական խաչմերուկում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված համատեղ հռչակագիրը հույսի շող էր։ Մենք լիովին աջակցում ենք նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տասնամյակների տարաձայնությունները առևտրի, անվտանգության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայով փոխարինելու ընդհանուր տեսլականին: Պարոն փոխնախագահ, խնդրում ենք Ձեր աջակցությունը 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի պաշտպանության, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգության պահպանման գործում: Ձեր աջակցությունն արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք խաղաղ վերադարձին և Հայաստանում ադրբեջանցի ժողովրդին պատկանող ավերված կրոնական և մշակութային վայրերի վերականգնմանը կարող է կարևոր քայլ լինել ճիշտ ուղղությամբ: Ավելին, մենք համոզված ենք, որ Հայաստանում իրենց նախնիների հողերից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է լուծվի իրական և համապարփակ խաղաղ միջոցներով: Չնայած Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղ վերադարձի վերաբերյալ կառուցողական երկխոսության կոչերին, այդ կոչերը մնացել են անպատասխան: Արդար և կայուն խաղաղությունը պետք է ներառի այս համայնքի վերադարձը իրենց նախնիների տներ՝ խաղաղության և անվտանգության պայմաններում։ Ձեր առաջնորդությունն ու բարոյական ազնվությունը կարող են ապահովել, որ «2025 թվականի խաղաղությունը» դառնա կայուն իրականություն Կովկասի յուրաքանչյուր ընտանիքի համար»։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
