Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 փետրվարի, 2026 թ.

«Ոչ մի արտաքին այց չի փրկում այն պետությանը, որի իշխանությունը հրաժարվել է պայքարել հանուն իր ժողովրդի»․ Վահագն Սարոյան

74
Այսօր, 17:18
«Ոչ մի արտաքին այց չի փրկում այն պետությանը, որի իշխանությունը հրաժարվել է պայքարել հանուն իր ժողովրդի»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում այս իշխանությունների ձախողումը վաղուց դարձել է համակարգային, իսկ դա այլևս սխալ չէ, դա անպիտանություն է:
Մենք ականտես եղանք, որ Արցախի նախկին ղեկավարներին Ադրբեջանը դատեց իր «ներքին օրենքներով», սակայն նաև պարզ է, որ այդ դատավճիռները միջազգային իրավունքի տեսանկյունից զրո են։ Բայց ամենավտանգավորն այստեղ Ադրբեջանը չէ։
Ամենավտանգավորը Հայաստանի իշխանությունների լռությունն է, որն այս դեպքում հավասարազոր է համաձայնության: Այո՛, այս իշխանությունները համաձայնում են իրենց ադրբեջանցի «կարդաշների» հետ հենց չբողոքելով, միջազգային դատարաններ չդիմելով, միջազգային հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, այդ հարցը չբարձրացնելով ու միջազգային հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա չկենտրոնացնելով:
Ի՞նչ է ստացվում արդյունքում․ այս իշխանությունները «խաղաղությունը» ծախում են այս խեղճ դյուրահավատ ժողովրդի վրա՝ անտեսելով մեր գերիներին, պատանդներին ու ապօրինի դատապարտված հայրենակիցներին: Սա է մեր նվաստացված պետության պատկերը։
Իսկ ժողովուրդը ճարահատյալ նամակ է գրում Վենսին։
Հիմա հարց՝ Վենսը ինչ-որ բան կփոխի՞։
Ո՛չ։ Որովհետև ոչ մի արտաքին այց չի փրկում այն պետությանը, որի իշխանությունը հրաժարվել է պայքարել հանուն իր ժողովրդի, այլ պայքարում է իր ժողովրդի դեմ:
Խնդիրը Ադրբեջանը չէ։ Խնդիրը այս իշխանությունների ամլությունն է՝ ամլություն դիվանագիտության մեջ, ամլություն անվտանգության ապահովման մեջ, ամլություն իրենց պատասխանատվության հարցում, ամլություն պետական մտածողության մեջ»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան