«Էն ժամկետն անց բիձեն թող գա, պատասխան տա»․ Արսեն Ղուկասյան
![]() «Շուրջ 2 ժամ սպասեցնելուց հետո մեզ դիմումի պատասխան են ուղարկում՝ մի հատ անհեթեթություն գրած, որ մենք ձեզ ասելու բան չունենք, ամեն ինչը գաղտնիք է։ Հարցնում եմ՝ ո՞ւմ գաղտնիքն է, ո՞ր պետության գաղտնիքն է, հարգելինե՛րս»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ «Ծնողներն ասում են՝ էն ժամկետն անց բիձեն՝ Անդրանիկ Քոչարյանը, թող գա, պատասխան տա։ Նախորդ անգամ, երբ հավաքվել էինք այստեղ այս նույն հարցով, էդ ժամանակ եկան, խոսեցին, կոպիտ ասած՝ կտին-ճամփին, մենք էլ չհասկացանք, բայց հիմա չէ՛, չե՛նք շեղվելու, եկել ենք պատասխանի հետևից: Ի՞նչ էր հանձնաժողովը պարզաբանել, պիտի լինի հանրայնացված»,- հավելել է Ղուկասյանը։ Ինչպես հայտնել էինք, 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում են: Նրանք պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: |

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն
7713:18
«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան
8413:12
«Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9712:40
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8511:30
«Ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9411:18
40 մլն 40 հազար դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար
8810:42
