Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 փետրվարի, 2026 թ.

«Արցախահայերը ստիպված են այստեղ ներկա լինելով գրավել Վենսի ուշադրությունը»․ Աննա Մկրտչյան

80
Այսօր, 16:54
«Արցախահայերը ստիպված են այստեղ ներկա լինելով գրավել Վենսի ուշադրությունը»․ Աննա Մկրտչյան

«Եթե մենք ունենային հայկական իշխանություն, ոչ թե ցույցի միջոցով արցախահայերը կփորձեին իրենց մասին հիշատակում մտցնել ԱՄՆ փոխնախագահի այցի տրամաբանության մեջ, այլ դրանով կզբաղվեր հայկական իշխանությունը»,- նախագահականի դիմաց ընթացող հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Քանի որ Հայաստանը զրկված է հայկական իշխանություն ունենալու հնարավորությունից, ստիպված ենք ինքներս մեր ձայնը բարձրացնել, արցախահայերը ստիպված են այստեղ ներկա լինելով գրավել Վենսի ուշադրությունը՝ նաև խնդրելով նրա սատարումը, աջակցությունը Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

Աննա Մկրտչյանի ճեպազրույցը