«Սրանք չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, չեն էլ կարող լինել». Ջեյ Դի Վենս
![]() «Ես հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար։ ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք՝ ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այլ նաև Հայաստանի։ Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետություններն ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները։ Երբ այն արդեն ուժի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար։ Էներգետիկ կայունության, անվտանգության համար փոխշահավետ իրավիճակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ իմ երկրի համար, և ստեղծվելու են շատ աշխատատեղեր։ Այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրն ԱՄՆ-ն հպարտորեն հաստատեց «ԷՄ Վիդեա» ընկերության հետ: Սրանք չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, չեն էլ կարող լինել: Մեր պետությունններն ավարտել են 1,2,3 քաղաքացիական միջուկային ոլորտում աշխատանքը: Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն, ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան: Սա, երբ որ հունի մեջ մտնի, նոր ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար: Սկզբնական 5 միլիարդ գումարի մասին է խոսվում, հետագայում՝ ևս 4 միլիարդ: Սա փոխշահավետ իրավիճակ է և ՀՀ-ի, և ԱՄՆ-ի համար: Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահություն տածում, որ կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր, և կրկին՝ ի պատիվ ձեր վարչապետի»,- ասաց Վենսը։ Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն ոչ թե ուզում է խաղաղություն կերտել, այլ ցանկանում է, որ այդ խաղաղությունը գոյատևի։ |

«Անչափահասն ապտակել է ինձ». Լիանա Զուրաբյան (տեսանյութ)
1817:30
«Ի՞նչ ռեսուրսներով է երկիրը դիմակայելու առաջիկա քաոսին»․ Վարդ Սիմոնյան
6217:12
Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեց (տեսանյութ)
4616:36
«Վահագն Չախալյանն ունի շտապ բժշկական օգնության կարիք»․ Կարեն Վրթանեսյան
7416:06
Խամենեիի հրաժեշտի արարողությունը հետաձգվել է
9615:39
Մահվան մասին լուրերից հետո Ահմադինեժադը հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)
11015:16
