«TRIPP-ը գործարք է ԱՄՆ-ի և Ալիևի միջև՝ Իսրայելի օգնությամբ». Լևոն Զուրաբյան
![]() «Մենք գիտենք, որ Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված չէ, քանի որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել իր ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ դնելուց։ Ադրբեջանը շարունակում է պահանջել 300000 ադրբեջանցիների վերադարձ, շարունակում է պահանջել անկլավների վերադարձ, շարունակում է հակահայկական հիստերիան, ընդհանրապես՝ պետություն է կառուցված, որի հիմքում հակահայկականությունն է. ու դա շարունակվում է. սա խաղաղությո՞ւն է»,- այսօր նախագահական նստավայրի առջև գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Ստացվում է, որ մի կողմը շարունակում է խոսել խաղաղության օրակարգի սպասարկման մասին, իսկ մյուս կողմը շարունակում է հակառակորդին հարիր ճնշումները, արձամագրեց Զուրաբյանը։ Ըստ նրա՝ ԹՐԻՓՓ-ը գործարք է ԱՄՆ-ի և Ալիևի միջև՝ Իսրայելի օգնությամբ: Նպատակը՝ մեկուսացնել Իրանը և Ռուսաստանը Հարավային Կովկասից, և Ադրբեջանի միջոցով իրականացնել ելք դեպի Միջին Ասիա։ Հասկանալի աշխարհաքաղաքական պրոյեկտ է: Մենք հասկանում ենք նաև՝ որևէ նորմալ քաղաքական ուժ, գալով իշխանության, չի կարող հրաժարվել միջազգայնորեն ստանձնած պարտականություններից։ Սակայն մենք համարում ենք, որ սա աշխարհաքաղաքական առումով բալանսավորված փաստաթուղթ չէ, չի ապահովում ՀՀ-ի ազատությունը Ադրբեջանից կախվածությունից»: |

««Խոր Վիրապ» արգելավայրին հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է»․ ՇՄՆ
10601:00
Փորձել են հրկիզել ԱԱԾ շենքը (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Պայթյուններ՝ Իրանում (տեսանյութ)
162Երեկ, 23:45
Արամ Ա-ի գլխավորությամբ հրատապ նիստ է անցկացվել
86Երեկ, 23:00
«Ըստ ԿԳՄՍ-ի՝ դպրոցներին գրություն չի ուղարկվել «Փառքի անկյունը» հեռացնելու վերաբերյալ»․ Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 21:06
«Իրանում դպրոցի վրա հարձակումը իրականացվել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազայից». ԻՀՊԿ
191Երեկ, 20:51
