Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին

154
Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ., 13:00
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին
Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։
Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում»: