Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Վենսի հետ հանդիպում կխնդրենք՝ նրան 2 հարց ներկայացնելու համար». Արամ Սարգսյան

127
Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ., 12:18
«Վենսի հետ հանդիպում կխնդրենք՝ նրան 2 հարց ներկայացնելու համար». Արամ Սարգսյան

«Քանի որ օրերս Հայաստան է գալու ԱՄՆ փոխնախագահ Վենսը, կարող ենք դիմել և խնդրել հանդիպում նրա հետ: Մեր այսօրվա հավաքի անունից կարող ենք դիմում ուղղել ԱՄՆ դեսպանություն և առաջարկել հանդիպում Վենսի հետ»,-«Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» քննարկման ժամանակ ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «2 հարց է այստեղ. նա գնալու է Բաքու և, մեր կարծիքով, պարտավոր է լինելու պահանջել, որպեսզի անհապաղ ազատ արձակեն մեր բոլոր գերիներին: Երկրորդ հարցը, որ Վենսը կարող է այստեղ դիմել, որ Վեհափառի հետ հանդիպեն: Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումը, որն իրականացնում է այսօրվա իշխանությունը, նույնպես կասեցնելու հնարավորություն ունի ինքը, կարող է պահանջել այս իշխանություններից նաև որ քաղբանտարկյալներ չլինեն մեր երկրում»,- ընդգծել է նա:

«Վենսի հետ հանդիպում կխնդրենք՝ նրան ներկայացնելու 2 հարց». Արամ Սարգսյան