Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
![]() ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Աշտարակ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

«Կտրիճ Ներսիսյանը պետական անվտանգության խնդիր է ներկայացնում». Արթուր Հովհաննիսյան
2111:54
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը
4411:42
«Արդյոք անհարմար չեք զգում, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում». լրագրողը՝ ՔՊ-ականներին
3111:36
Իտալիայում փլուզվել է «Սիրահարների կամարը» (տեսանյութ)
9511:25
Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4011:12
«Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը»․ Աննա Հակոբյան
5810:48
