«Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն Նման մոտեցումը վկայում է իշխանական վերնախավի ընդհանուր արժեհամակարգային և ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին։ Քաղաքական էլիտան, որը հետին թվով հրաժարվում է սեփական պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների պատասխանատվությունից, փաստացի զրկվում է լեգիտիմությունից և վերածվում ինքնարդարացման մեխանիզմի։ Քաղաքական սուտը վերածվում է կառավարման գործիքի։ Նույն տրամաբանության մեջ հատկանշական է նաև իշխանության հանրային վարքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ տարածաշրջանային անվտանգային միջավայրը, ներառյալ Իրանի շուրջ զարգացող վտանգավոր գործընթացները, պահանջում է առավելագույն քաղաքական կենտրոնացում և պատասխանատու պետական վարք։ Այդ պայմաններում հանրային դաշտում ցուցադրվող թեթևամիտ և իրավիճակին անհամապատասխան գործողությունները խորացնում են պետական մտածողության և անվտանգության իրական սպառնալիքների միջև առկա դիսոնանսը։ Արդյունքում ձևավորվում է համակարգային խնդիր․ իշխանությունը պարտությունը նորմալացնում է, պատասխանատվությունը վերածում խոսքային մանիպուլյացիայի, իսկ պետականությունը՝ կարճաժամկետ քաղաքական շահերին ծառայող նարատիվի։ Այդպիսի պայմաններում Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով։ Այն պայմանավորված է նաև իշխանության ներսում ձևավորված քաղաքական ստի ինստիտուցիոնալացմամբ, որը քայքայում է պետական պատասխանատվության և ինքնագիտակցության հիմքերը»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Տանիքներից կախված սառցաբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6412:12
«Աշխարհահռչակ «Բիթլզ»-ի տխրահռչակ կրկնօրինակմամբ մոլորակը բացահայտեց «վարչաբենդին» և նրա թմբուկմեն Նիկոլ Սթարին». Արեգ Սավգուլյան
6811:42
«Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել, որպեսզի լավ տժժաք». հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
7211:30
«Պատմական հայրենիքից հրաժարվողը կհրաժարվի նաև «իրական հայրենիքից». Էդուարդ Շարմազանով
8211:12
«ՀՀ իշխանությունները փորձում են ստեղծել կոոպերատիվ մի ֆեյք, դրանով փոխարինել, այնուհետև տիրանալ Մայր Աթոռին». Արթուր Խաչատրյան
7210:48
«Հոգևորականների նկատմամբ հետապնդումները չեն դադարելու, քանի դեռ չեն բախվել հանրային հստակ դիմադրության». Շիրազ Խաչատրյան
7810:18
