Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.

Լարսը փակ է բեռնատարների համար

102
Երեկ, 21:54
Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։

Շիրակի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։