Սլովակիայի նախկին արտգործնախարարը գրել է Մոլդովայից Էփշթեյնին ուղարկված «գեղեցիկ աղջիկների» մասին
![]() Մոլդովան հիշատակվում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործի վերաբերյալ հրապարակված նյութերում՝ Սլովակիայի նախկին արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ նամակագրության մեջ, գրում է NewsMaker-ը։ «2019 թվականի հունվարին ԵԱՀԿ գործող նախագահ և Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Մոլդովա, այդ թվում՝ Մերձդնեստր։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա ակտիվորեն ներգրավված է եղել Մերձդնեստրի կարգավորման գործընթացում։ Սակայն, դատելով Էփշթեյնի հետ իր նամակագրությունից, Լայչակը հանդիպել է ո′չ միայն Քիշնևի և Տիրասպոլի պաշտոնյաների հետ։ Էփշթեյնի հետ զրույցներում սլովակ նախարարը նրան փոխանցել է իր «սիրելի Մոլդովայի» ողջույնները և նաև նշել, որ «աղջիկները իսկապես գեղեցիկ են»,- հաղորդում է աղբյուրը։ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կողմից Էփշթեյնի գործով հրապարակված փաստաթղթերը վկայում են Լայչակի և մանկապիղծ ֆինանսիստի միջև բազմաթիվ շփումների մասին, այդ թվում՝ անձնական հանդիպումների և հաղորդագրությունների փոխանակման մասին, որոնցում քննարկվել են տարբեր թեմաներ, այդ թվում՝ կանայք։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ սլովակ քաղաքական գործչի անունը հիշատակվում է հարյուրավոր անգամներ, սակայն հրապարակային տեղեկատվությունը որևէ ապացույց չի տալիս Էփշթեյնի՝ սեռական շահագործման հետ կապված ենթադրյալ հանցագործություններին նրա մասնակցության մասին։ Նախկինում հաղորդվել էր, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ընդունել է իր խորհրդականի՝ նախկին արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հրաժարականը, որի անունը հիշատակվում է հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործում։ Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցներն Էպշտեյնի սեքս-կայսրությունն անվանել էին «ԿԳԲ-ի մեղրի թակարդ»։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
