«Օրենսդիրներն էլ, գործադիրում էլ պաշտոններ զբաղեցնողներն օրենքով իրավունք ունեն տգետ լինելու»․ Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի ընտրությունների հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել: Ասում էին, որ թեկնածուն բարձրագույն կրթություն չունենալով՝ պետք է ղեկավարի լուրջ, մասնագիտական որակներ նախատեսող պրոֆիլային մի հանձնաժողով: Այդ կնոջն, այնուամենայնիվ, ընտրեցին, շատ չանցած նա ինչ-ինչ պատճառներով հրաժարական տվեց ու, կարծեմ, նաև որոշեց վերջ դնել իր քաղաքական գործունեությանը: Ինքս գտնում եմ, որ նեղ մասնագիտական ոլորտների օրենսդրական կարգավորումով զբաղվող օրենսդիր կառույցների ղեկավարները, և ոչ միայն նրանք, պետք է ունենան մասնագիտական բարձրագույն կրթություն: Բայց, ըստ մեր սահմանադրության, ՀՀ ԱԺ պատգամավորը պարտադիր չէ, որ «բարձրագույնավարտ» լինի: Այդուհանդերձ, շատ ավելի վատ է այն, որ կրթական ցենզ սահմանված չէ նաև ՀՀ վարչապետի ու կառավարության անդամների համար, քանի որ այդ պաշտոնները զբաղեցնողները պետք է համապատասխանեն պատգամավորին օրենքով ներկայացվող պահանջներին: Իսկ բարձրագույն կրթություն ունենալը, այո, այդ պահանջների ցանկում չկա: Փաստորեն, օրենքի տեսակետից, այդ թեկնածուին հետ պատահածը խտրականության դրսևորում էր՝ մեր երկրի օրենսդիրներն էլ, գործադիրում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ էլ օրենքով իրավունք ունեն տգետ լինել: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Բրիտանիան և Հվ Կորեան սրբում-տանում են ճանապարհից այն աղբն՝ ինչը ոմանք սիրով ուտում են». Հայկ Մարտիրոսյան
6403:06
«ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական բազա կառուցել Գազայի հատվածում»․ #Guardian
184Երեկ, 21:30
«Ինչը հնարավոր չէր անել միջազգային դատական ատյաններում, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ»․ Գևորգ Դանիելյան
93Երեկ, 19:30
Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Վաշինգթոնում ոչ պաշտոնական շփում են ունեցել (տեսանյութ)
171Երեկ, 18:33
«Խնդրում եմ անհապաղ լքել Իրանը»․ Տուսկը՝ Լեհաստանի քաղաքացիներին
218Երեկ, 17:25
«Ընտրողների և ընտրվողների օրակարգում Արծվաշենն ու Արցախը չկան»․ Կարեն Հեքիմյան
107Երեկ, 17:12
