ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել 23 հայ կալանավորներին
![]() Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր ընդունվեց «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևը։ Վեհաժողովն Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություն է հայտնում երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում հետընթացի և ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների, գիտնականների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և կառավարության այլ ընդդիմախոսների։ Նաև ամրագրված է․ «Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հակադարձ հետապնդումները և անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորներին»։ Ինչպես նաև Վեհաժողովը վերահաստատում է, որ դատապարտում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից Վեհաժողովի բազմաթիվ անդամներին անցանկալի անձ հայտարարելու որոշումը։ |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
