«Իրան-ԱՄՆ հակամարտության զարգացումներում այս պահին տեղի է ունենում «մկանների ցուցադրություն»». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրան-ԱՄՆ հնարավոր ռազմական հակամարտության զարգացումներում այս պահին միանշանակորեն տեղի է ունենում «մկանների» ցուցադրություն։ Թեև կա զինուժի զգալի կուտակում և համախմբում երկու կողմից էլ, բայց դրա անսովոր բարձրաձայն քարոզչական ուղեկցումը, թույլ է տալիս տեղ թողնելու այն հնարավոր սցենարի համար, համաձայն որի՝ դա կարող է լինել երկկողմ բանակցություններից առաջ ուժի ցուցադրությամբ սեփական դիրքերի ամրապնդում։ Այն, որ կողմերի միջև դիվանագիտական խողովակներով շփումներ այս պահին էլ կան, փաստում են տեղեկատվական պարբերական արտահոսքերը, սակայն միևնույն ժամանակ լարման աստիճանն այնքան բարձր է, որ պատերազմի վտանգն արդեն իսկ ձևավորված «վառոդի տակառի» վրա ընկած նույնիսկ պատահական կայծից պահպանվում է։ Պատկերավոր ասած՝ պարզ է մի բան, որ ոչինչ վստահաբար պարզ չէ, կարծում եմ՝ նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփի համար, քանի որ Իրանի հետ պատերազմը թեկուզ աշխարհի թիվ մեկ ռազմական գերտերության համար հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Բրիտանիան և Հվ Կորեան սրբում-տանում են ճանապարհից այն աղբն՝ ինչը ոմանք սիրով ուտում են». Հայկ Մարտիրոսյան
6403:06
«ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական բազա կառուցել Գազայի հատվածում»․ #Guardian
184Երեկ, 21:30
«Ինչը հնարավոր չէր անել միջազգային դատական ատյաններում, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ»․ Գևորգ Դանիելյան
93Երեկ, 19:30
Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Վաշինգթոնում ոչ պաշտոնական շփում են ունեցել (տեսանյութ)
171Երեկ, 18:33
«Խնդրում եմ անհապաղ լքել Իրանը»․ Տուսկը՝ Լեհաստանի քաղաքացիներին
218Երեկ, 17:25
«Ընտրողների և ընտրվողների օրակարգում Արծվաշենն ու Արցախը չկան»․ Կարեն Հեքիմյան
107Երեկ, 17:12
