Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«Հանդիպեցի Միքայել Սրբազանի և Նարեկ Սամսոնյանի հետ»․ Տիգրան Աբրահամյան

173
Կիրակի, 25 հունվարի, 2026 թ., 22:48
«Հանդիպեցի Միքայել Սրբազանի և Նարեկ Սամսոնյանի հետ»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպեցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի և Նարեկ Սամսոնյանի հետ:
Նարեկը դեռ բարդ վերականգնողական փուլ է անցնում, իսկ հացադուլի 15 օրերը բավականին սուր հետևանքներ են առաջացրել նրա առողջության համար, ինչը վերացնելը դեռ ժամանակ է պահանջում:
Միքայել Սրբազանն էլ իր ինտելեկտի ու հարուստ փորձառության պայմաններում, մշտապես խորը և բովանդակային խոսույթի մեջ է, որում իր անձնական կյանքը լրիվ երկրորդական դերում է, իսկ ողջ միտքն ու ուշադրությունը երկրում և Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մեջ է:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: