«Արցախը բարտեր է արվել մի քանի վագոն էժան դիզվառելիքի, անասնակեր ցորենի հետ». Սևակ Խաչատրյան
![]() Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը գրում է. «Ընդամենը 2 օրվա մեջ Ալիևը Հայաստանից այնքան քծնանքի ու շողոքորթության դոզա ստացավ, որքան Էրդողանը չի ստանում Ադրբեջանից։ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնում հայատյաց և մարդասպան Ալիևին, իսկ Արսեն Գարդասիլ-Թորոսյանը գրառում է կատարում՝ նշելով, մեջբերում եմ՝ «...տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում)...»։ Կհիշեք, երբ սրանից ընդամենը մի քանի տարի առաջ, երբ մեր պետականության ներքին թշնամիների մոտ խնդիր էր առաջացել ողբերգության և Արցախի կորստի հանգամանքը սղացնելու համար, վերջիններս մի քանի հազարի հասնող ֆեյքերով տարածում էին, որ՝ «Քոչարյանը 30 տարի առաջ էր ծախել Արցախն ու Մեղրին»։ Այսօր արդեն, հազարավոր ֆեյքերի ու Քոչարյանի՝ «Մեղրին ու Արցախը ծախելու» բարբաջանքի անհրաժեշտությունը չկա, քանի որ ապրում ենք մի իրականության մեջ, երբ Արցախը բարտեր է արվել մի քանի վագոն էժան դիզվառելիքի, իսկ արցախահայության տեղահանումը մի քանի վագոն անասնակեր ցորենի հետ։ Աղբյուրը` Սևակ Խաչատրյան |

«Ադրբեջանի կողմից քաղհասարակություն ներկայացողներն Ալիևի հլու-հնազանդ ծառաներն են»․ Կարեն Վրթանեսյան
5903:06
«Իր սխալ որոշումներն ու ձախողումները ներկայացնում է որպես ժողովրդի գիտակցված կամք»․ Արմեն Հովասափյան
7502:06
«Սա Դատախազությունը կամ ՔԿ-ն որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հստակ օրինակ է»․ Արման Թաթոյան
7901:06
«Այս ցավալի իրականությունից հնարավոր է դուրս գալ միայն ազգային միասնությամբ»․ Դավիթ Մանուկյան
7900:18
«Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն»․ Արտակ Բեգլարյան
9500:00
«Պահանջում ենք անհապաղ կարճել Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, ազատ արձակել հոգևորականներին»․ ՀՀԿ ԳՄ
90Երեկ, 23:48
